Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք. Մահ չի գրանցվել
- Anews
- Jul 12, 2022
- 1 min read

Հայաստանում հուլիսի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423771-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 5256 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3142709 է: Փաստացի այս պահին բուժվում է 418 պացիենտ, ավելացել է 128-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 413043 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 226 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է:
Comments