top of page
Search

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231 նոր դեպք. Մահ չի գրանցվել




Հայաստանում հոկտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445100–ի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ շաբաթում կատարվել է 3034 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 326167 է:


Փաստացի այս պահին բուժվում է 512 պացիենտ, նվազել է 187-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 434017 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 415 անձ:


Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցել. մահացածների թիվը 8706 է:

0 comments

Comments


bottom of page