Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք
- Anews
- Nov 21, 2022
- 1 min read

Հայաստանում նոյեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445631-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 1373 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 233 258 է: Փաստացի այս պահին բուժվում է 307 պացիենտ, նվազել է 26-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 434743 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 144 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8709 է:
Comments