top of page

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 116 նոր դեպք. Մահ չի գրանցվել

  • Nov 14, 2022
  • 1 min read

Հայաստանում նոյեմբերի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445513-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 1578 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 231 885է: Փաստացի այս պահին բուժվում է 333375 պացիենտ, ավելացել է 42-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 434599 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 158 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8709 է:

 
 
 

Comments


bottom of page