Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը
![](https://static.wixstatic.com/media/32d91f_953c1a2388ac42ef95c39db8a0380c9e~mv2.jpg/v1/fill/w_670,h_450,al_c,q_80,enc_auto/32d91f_953c1a2388ac42ef95c39db8a0380c9e~mv2.jpg)
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին են ՌԴ ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի աջակցությամբ:
Վարժանքների եւ պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցումը վարելու ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքով, նռնականետերով, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային եւ զենիթահրթիռային կայանքների սպառազինությամբ։
Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՇ-ի շուրջ հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:
Comments