top of page

Հայաստանում սգո օր կհայտարարվի

  • Anews
  • Aug 16, 2022
  • 1 min read

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ Կառավարույթունը սգո օր կհայտարարի։ Այս մասին հայտնեցին Կառավարության լրատվական բաժնից։ Կառավարությունը սգո օրվա ամսաթիվը կորոշի որոնողափրկարարական աշխատանքներից հետո։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, որոնցից մեկը՝ Իրանի, մյուսը՝ ՌԴ քաղաքացի է։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

 
 
 

Comments


bottom of page