top of page
Search

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ջերմուկ եւ Գորիս



Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանությանը կից ռազմական ու ռազմաօդային կցորդ Վ․ Ա Կոսովը՝ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տ․ Ջ․ Փարվանյանի հետ միասին, սեպտեմբերի 28-ին այցելել են Ջերմուկ եւ Գորիս քաղաքներ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետեւանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։ Ուղեւորության շրջանակներում Ս.Պ. Կոպիրկինը այցելել է նաեւ Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի եւ Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր։

0 comments

Comments


bottom of page