top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում մամուլի քարտուղարի ինստիտուտը դեռ չի կայացել․Աստղիկ Ավետիսյան


«Մամուլի քարտուղարը, PR խմբի անդամ է, նա զբաղվում է իր ղեկավարի իմիջով, ելույթներով, ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններով,սակայն պետք է ընդգծել, որ մամուլի քարտուղարի ինստիտուտը մեզ մոտ դեռ չի կայացել»։ Այս մասին երեկ «Արարատ» մամուլի ակումբում խոսեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Ա․ Ավետիսյանը ընդգծեց, որ մամուլի քարտուղարի գործառույթները շատ լայն են և մյուս կողմից էլ ինքը դառնում է փոխանցողն այն խոսքի, որը այդ պահին իր ղեկավարը չի կարող ասել։ «Մամուլի քարտուղարը համակարգում է տվյալ անձի հետ աշխատանքը, իսկ PR ստորաբաժանման ղեկավարը զբաղվում է ամբողջ գերատեսչության աշխատանքով և այդ ռազմավարության իրականացմամբ:Սակայն պետք է արձագանքել, որ Հայաստանում մամուլի քարտուղարի ինստիտուտը դեռ չի կայացել։ Մենք լուրջ խնդիր ունենք այն առումով, որ նրանք պետք է ուղղորդեն իրենց ղեկավարներին, բայց մինչև այսօր, մենք այնպիսի ինստիտուտ ենք ձևավորել, որ ղեկավարն է ասում իր մամուլի քարտուղարին, թե նա ինչպես վարվի կամ ինչ անի։ Մենք մատների վրա կարող ենք հաշվել, այն բացառիկ պրոֆեսիոնալներին, ովքեր աշխատել են ոլորտում, բայց այսօր գնալով ավելի կորցնում ենք այս ոլորտի դերն ու նշանակությունը, որովհետև մասնագետներ չեն ներգրավվում աշխատանքում»։ Ըստ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի, սխալը գալիս է դեռևս 2018թ․, երբ ընդունվեց հանրային ծառայությունների մասին օրենքը, որտեղ էլ սխալ թույլ տվեցին և մասնագիտական լսարանի հետ քննարկում տեղի չունեցավ։ Արդյունքում մամուլի քարտուղարի պաշտոնը նույնացվեց քաղծառայության, վարչության պետի, կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի հետ։ «Ինձ համար ընդունելի մոդելը այս պահին, Պաշտպանության նախարարության մոդելն է, որտեղ կա հստակ մամուլի քարտուղար, որտեղ կա վարչություն, և նախարարին կից հասարակական խորհուրդ, որի մեջ ներգրաված են հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մարդիկ, ովքեր տարբեր գործառույթներ են իրականացնում և այդ խորհուրդն էլ շատ ակտիվ հասարակության հետ աշխատում է։ Գործառույթների իրականացման ընդհանուր որոշում պետք է կայացվի»։

0 comments

Comments


bottom of page