Search

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը տեսակցել է վիրավորում ստացած երեխաներին


Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել և զրուցել են երեխաների հետ: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է երեխաների առողջական վիճակը, բուժման ընթացքը: Նա նշել է, որ դրական շարժընթացն ակներև է, և երեխաները հաղթահարել են բավականին դժվարություններ: «Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շոմբի Շարփը և հավելել. «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:


Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Մի խումբ զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

ՊԲ-ն հրապարակել է զոհված 40 զինծառայողի անուն

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ

Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը

Ինչպե՞ս ձևավորել կամավորական ջոկատներ. ուղեցույց

Հերթական մեծ նախաձեռնությունը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia