Search
Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք. Արսեն Թորոսյան

Հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության եւս 2 դեպք: Պացիենտները հոսպիտալացված են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- գրել է նախարարը: