Search

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի


Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք:Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 424 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2054-ը բացասական արդյունք է տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 30 քաղաքացի:

Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png