Search

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3392-ի. ապաքինվել է ևս 34, մահացել՝ 1 քաղաքացի


Հայաստանում մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32 561 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 46 (ավելացել է ևս 1-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 69  տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 17 է։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։


ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: