Search

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 67­-ամյա կին է մահացել


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով  վարակված 67-ամյա կին է մահացել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ»,- գրել է Նիկողոսյանը։

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Ապաքինվածների թիվը  211 է, մահվան դեպքերի թիվը՝ 14։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia