Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 11-ն ունեն թոքաբորբ. այլ հիվանդանոցներ են ներգրավվել


Հայաստանում կա կորոնավիրուսի հիվանդացության հաստատված դեպքերի աճ, հետևաբար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից բացի, վարակակիրները տեղափոխվում են նաև այլ բժշկական հաստատություններ: Ներկայում արդեն առանձնացվել է 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային հիվանդանոցում կան քիչ թվով պացիենտներ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում ուղիղ հեռարձակմամբ նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե որքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները: Այդ փոփոխության վերաբերյալ կտեղեկացնեմ: Ասեմ, որ այլ հիվանդանոցներ գնում են այն պացիետները, որոնք գրեթե ախտանշան չունեն, մնացածը մնում են ինֆեկցիոն հիվանդանոցում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվողներն անցել են ռենտգեն հետազոտություն և կա հաստատված թոքաբորբի 11 դեպք: Նրանցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա: Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չսպառնում: Նա տեղեկացրեց, որ բժիշկնեը 24 ժամյա ռեժիմով նրանց վերահսկողության տակ են պահում:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այսօր հանրապետությունում կա 600-ից ավելի մեկուսացված անձ: Համարում ենք, որ ռեզերվը մոտենում է ավարտին, և գտնում ենք, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է պայմանավորել ինքնամեկուսացումով: Փորձը ցույց է տվել, որ մեր քաղաքացիները միշտ չէ, որ հետամուտ են դրան: Դրանով է պայմանավորված, որ ԱԺ-ն արտահերթ կարգով նախագիծ քննարկեց, որը ենթադրում է պատասխանատվություն ինքնամեկուսացման, մեկուսացման պահանջը խախտելու դեպքում: Կարծում եմ, որ ողջամիտ պահանջ է, երբ քաղաքացին վտանգում է հանրային առողջությունը, պետք է պատասխանատվություն կրի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: