Search

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի


Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին արդեն ունենք 102 դեպք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վարակվածների 75 տոկոսը վարակվել են երկու աղբյուրից՝ Էջմիածնից և Շենգավիթում գտնվող արտադրամասից:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 և մահվան 31 նոր դեպք

Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայից հետո ձեր իշխանությունն ապալեգիտիմացվել է նաև դրսում. Աշոտյան

Երկիր ենք կորցրել և օրեցօր շարունակում ենք մնացածը նույնպես կորցնել. Իշխանյան

Փենսիլվանիայի դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված Թրամփի բողոքը

«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: