Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

Հարգելի գործընկերներ,
Ս․ թ․ դեկտեմբերի 4-ին, ժամը 13։00 «Գրանդ Հոթել Երևան»-ում (Աբովյան փող., 14 շենք) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Լեհական մշակույթի օրեր» ծրագրին։
Ասուլիսի բանախոսներն են՝
· ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը
· Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը
· Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը
Տեղեկացնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։
Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:
Նախագծի շրջանակում կկայանան կինոցուցադրություններ, կբացվի ֆոտոցուցահանդես, տեղի կունենա գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։