top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում կայացավ 5-րդ PR մրցանակաբաշխությունը. հայտնի են հաղթողների անունները


Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում արդեն 5-րդ անգամ պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին: «Հանրային և քաղաքական դեմքերի, ընկերությունների ու պետական գերատեսչությունների աշխատանքը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական թիմի ուշադրության կենտրոնում է: Մրցանակաբաշխությունը միտված է բարձրացնել ու կարևորել հանրային կապերի մասնագետի դերը, արժևորել հանրույթի հետ հետադարձ կապը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը, արձանագրել ոլորտում առկա բացթողումներն ու հաղորդակցության խոչընդոտները»,- մանրամասնեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով` Տեղեկատվական հասարակության պահանջներն այլ են՝ պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվության մատչելիություն և մշակվող ու կայացվող որոշումների մասնակցայնություն և հրապարակայնացում: «Ըստ մեր ուսումնասիրությունների՝ խախտվել է հասարակության ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հաղորդակցությունը տեղի է ունեցել ուղղահայաց, արդյունքում հետադարձ կապի մեխանիզմները կրճատվել են: Ոչ գրագետ հաղորդակցության պատճառով Հայաստանում տարբեր ոլորտներում առաջացել են ճգնաժամային իրավիճակներ, ինչը բերել է և՛ ներքին, և՛ արտաքին հակամարտությունների, որոնց արդյունքում մասնավորապես տնտեսության, առողջապահության, դիվանագիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև ռազմական ոլորտերում առաջացել է խորը ճգնաժամ: Ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ՝ արտաքին և ներքին հաղորդակցական խոչընդոտների նախապայմաններ»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը: Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) Լիլիթ Շաքարյանը (ԵՊՀ Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս, սոցիոլոգ), Աշոտ Ալեքսանյանը (ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական)և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ.): Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

Հայկական PR մրցանակաբաշխության լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ կառույցներն ու անհատները.


Տարվա պետական կառույց՝

· ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

· ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

· ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Հաղթող)


Տարվա հրապարակային գործիչ՝

· Արփինե Հովհաննիսյան (Հաղթող)

· Գեղամ Մանուկյան

· Տիգրան Աբրահամյան (Հաղթող)


Տարվա քաղաքական գործիչ՝

· Ռոբերտ Քոչարյան (Հաղթող)

· Նիկոլ Փաշինյան

· Վազգեն Մանուկյան


Տարվա PR պատասխանատու՝

· ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյան (Հաղթող)

· Անուշ Բադալյան (Շենգավիթ Բ/Կ)

· Լուսինե Մարտիրոսյան (ՀՀ արդարադատության նախարարություն)


Տարվա ԶԼՄ՝

· Առավոտ օրաթերթ՝ Կյանքը սահմանի եզրին (Հաղթող)

· Երկիր մեդիա՝ Երկիրը երկիր է

· Շողակաթ՝ Մեր գյուղի եկեղեցին


Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝

· «Ալիք»

· «Ազդակ» (Հաղթող)

· «Ноев ковчег»


Տարվա մշակութային PR`

· «Ֆրեսկո» միջազգային փառատոն

· Հովհաննես Թումանյանի թանգարան (Հաղթող)

· Ազգային Պատկերասրահում Դալի և Պիկասո ցուցադրություն


Տարվա նախաձեռնություն՝

· Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում․ «Մուղդուսյան» արվեստի կենտրոն

· Թիկունքը մշակույթ․ ՀՀ ԿԳՄՍ

· Տերյան մշակութային կենտրոնի «Պատրաստում են արցախցիները» ծրագիրը (Հաղթող)


Տարվա իրադարձություն՝

· Դրոն շոու Հայաստանում․ Evocabank

· Վիրտուալ երթ․ Ցեղասպանության 105 տարելիցին նվիրված միջոցառումներ․ ՀՀ կառավարություն

· Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակի թողարկում` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան (2016-2021), արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ (Հաղթող)


Տարվա ճգնաժամային կառավարում՝

· Ճգնաժամը Ucom-ում. Գալաքսի ընկերությունների խումբ (Հաղթող)

· Covid-19 համավարակ․ ՀՀ առողջապահության նախարարություն

· Ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ


Տարվա կորպորատիվ PR`

· «Արմենիա Վայն» ընկերություն (Հաղթող)

· Վիվա-ՄՏՍ

· Այ-Դի բանկ


Տարվա նորարարական PR`

· Krisp(իրական ժամանակում ձայնի կողմնակի աղմուկից մաքրման տեխնոլոգիա)

· Renderforest (Տեսանյութերի, վիզուալ հաղորդակցության առցանց հարթակ)

· Robin Robot (առաջին հայկական AI ռոբոտ) (Հաղթող)


Տարվա PR տեխնոլոգիա՝

· «Իշխանություն» ֆիլմ

· «Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան»․ Ռուբեն Մխիթարյանի տեսանյութերի շարք

· ԱրմՔոմեդի երգիծական-քաղաքական հաղորդում (Հաղթող)


Հայկական բրենդ՝

· PicsArt


Հատուկ մրցանակ՝

· Կին բարեգործ և բարերար Նատալյա Ռոտենբերգ


Հայաստանի բարեկամ՝

· Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտ (Հաղթող)

· Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերս (Հաղթող)




Comments


bottom of page