top of page

Հայաստանում Իրանի դեսպանը նոր կեցավայր կունենա

  • Anews
  • Jul 28, 2022
  • 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշում կայացրեց Իրանին ՀՀ-ում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին` ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ավան Ծարավ աղբյուր փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով: Հայտագրում նշել է նաև, որ վերը նշված գույքը միակ գույքն է, որը ներկայացուցչությունը մտադիր է ձեռք բերել Երևանում՝ որպես դեսպանի կեցավայր։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարութան 2016 թվականի մայիսի 19-ի ,Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին»N 511-Ա որոշումը։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն՝ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք: Ելնելով վերոնշյալից, ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու:

 
 
 

Comentarios


bottom of page