top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, 471 առողջացում, 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 903 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ մահվան նման դեպքերի թիվը 276 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, առողջացածների ընդհանուր թիվը՝ 40592, փաստացի բուժվողներինը՝ 3182: Մեկ օրում արվել է 1864 թեստ, որից 1756-ը՝ բացասական արդյունքով։ Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 221041 թեստ:


0 comments

Comments


bottom of page