Հայաստանում բուժաշխատողները պետք է պարտադիր ատեստավորում անցնեն. Լուսինե Բադալյան

Հայաստանում բուժաշխատողները պետք է պարտադիր ատեստավորում անցնեն։ Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Փոփոխությունների նախագծով, մասնավորապես, նախատեսվում է պահպանել «Շարունակական բժշկական կրթության» (ՇՄԿ) շրջանակներում ատեստավորման պատճառով բացակայող բժշկի աշխատատեղը եւ աշխատավարձը։
Պատգամավորը նշեց, որ օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ստացված մի շարք դիմումներով։
«Բուժաշխատողներն այսօր պարտավոր են ատեստավորում անցնել։ Սակայն շատ գործատուներ խնդիրներ են ստեղծում նրանց համար։ Այդպես աշխատավայրում գտնվող բուժաշխատողը ստիպված է լինում բացակայել՝ անհրաժեշտ քանակի կրեդիտներ հավաքելու համար։ Ընդ որում, նոր կանոնները կտարածվեն միայն այն աշխատողների վրա, ովքեր բավարար քանակությամբ կրեդիտներ են ստացել»,- ասաց Բադալյանը։
Comments