top of page

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ. Ադամ Շիֆ

  • Anews
  • Jan 31, 2023
  • 1 min read

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Շոկ էր տեսնել հայերի հանդեպ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը: Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ: Համայնքը կարիք ունի աջակցության, այլ ոչ թե ատելության»,- «Թվիթեր»-ում գրել է Շիֆը: Հիշեցնենք՝ Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել է հակահայկական բովանդակություն պարունակող ավելի քան 10 թռուցիկ: Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլսում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո: Սյուների վրա փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։ «Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզից. Ինշալլահ!!!»,- գրված է թռուցիկում:

 
 
 

Comments


bottom of page