Հայաստանն Արցախին 20 մլրդ դրամ վարկ կտրամադրի

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ: Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։ Վարկը տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար է։
Комментарии