Search

Ով է ղեկավարում մեր երկիրը. բոլորի դիմակները պատռված են. Միքայել Մինասյան



Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 10-րդ մասը: «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրված տեսանյութում նա խոսում է երկրի ղեկավարի ստերի մասին:

Ըստ նրա` Հայաստանի ժողովուրդը եզակի շանս ունի տեսնելու, թե ով  ով է, իսկ այդ պրոցեսը, չնայած ցավոտ է, շատ պետքական է։

«Այսօր մենք բոլորով պատռել ենք Նիկոլ Փաշինյանի ու իր, այսպես կոչված, էլիտայի դիմակները։ Չեմ խոսում  այն դիմակների մասին, որոնք քարոզում է վարչապետը, որոնք, ըստ օդում կախված լուրերի, արտադրվում են մի գործարանում, որը, ըստ օդում կախված լուրերի, պատկանում է  հայտնի անձնավորությանը։ Ոչ։ Խոսում եմ այն քաղաքական դիմակների մասին, որոնք վարչապետն ու իր շրջապատը խաբելով ու խաղալով հայ ժողովրդի հույզերի ու հույսերի վրա, կրում են մինչև հիմա։

Բայց այդ դիմակի տակից արդեն տեսնում ենք, թե ովքեր են նրանք, կոնկրետ ով է Նիկոլ Փաշինյանը։ Շատ անկեղծ, չեմ ուզում վիրավել, բայց Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող ու լաչառ շանը, որն անընդմեջ հաչում է և կծում է այն բոլորին, ումից վախենում է, իսկ նա վախենում է  բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է»,- ասաց Մ. Մինասյանը։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը նշեց, որ ամենաշատը Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից և ապագայից. «Ապագայից նա վախում է, որովհետև հասկացել է, որ հայ ժողովուրդն իրեն չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը, մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան։ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է Ադրբեջանի։ Անկեղծ եմ ասում և չեմ վախենում այս բառերի պատասխանատվության համար։ Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ։ Մեր բոլոր խնդիրներով, մեր ամեն ինչով, մենք միշտ եղել ենք եվրոպական  ցիվիլիզացիայի կրող ժողովուրդ ու երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց  ֆորմուլան, որով ղեկավարում է  Իլհամ Ալիևն ու կինը Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»։ 


Նա  նշում է, որ հայաստանցի  որևէ ղեկավար մինչև Նիկոլ Փաշինյանը,  թատրոնում չի բեմադրել իր գրքի հիման վրա պիես իր կենդանության օրոք, ինչը տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանի որևէ ղեկավարի արձան իր կենդանության  և իշխանության օրոք նախկինում չի դրվել Հայաստանում, որը տեղի է ունեցել Հայաստանում հիմա, ինչը տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանի որևէ ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», մի բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում։


Ըստ նրա, երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։


«Աննա Հակոբյանինն ազդեցություն չէ։ Նա և Նիկոլ Փաշինյանը բաժանել  են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան հավասար համասեփականատեր է Ադրբեջանի։


Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, չենք կարող հանդուրժել  այս պրոցեսը, երբ Հայաստանը վերածվում է փաշաստանի, դա անընդունելի է։ Բոլոր մեր խնդիրներով, ամեն ինչով, մենք չենք կարող դառնալ ծիծաղի առարկա»,- ասում է Միքայել Մինասյանը։


Նա նշեց, որ իշխող ընտանիքն անընդմեջ փորձում է վախեցնել, որ «մենք լեգտիմ ենք, չենք կարող լինել բռնապետ»․ «Աշխարհի պատմության մեջ չկան ընտրությունով եկած բռնապետեր, որոնք սկզբում չենք եղել լեգիտիմ։ Բոլորին բերել է ժողովուրդը չսիրո հիման վրա և բոլորին վռնդել է ատելությամբ, և  դուք՝ Հայաստանի այսօրվա իշխանություն, դրան շատ մոտ եք»։

Մինասյսանի խոսքով, Հայաստանը քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը, որը երբեք չի եղել. «Հայ ժողովուրդը հպատակ է այդ ընտանիքին, մենք պարտավոր ենք երկրպագել այդ զույգին, եթե ուզում ենք ապրել սուլթանատում։ Եթե հայ ժողովուրդը չի ուզում ապրել սուլթանատում, ուրեմն՝ մենք պարտավոր ենք իրականության համար կռիվ տալ, հասկանալ, որ Հայաստանը չպետք է լինի մի ընտանիքի սեփականություն։ Իսկ դրա համար պետք է ուղղակի պայքարել հանուն Հայաստնաի Հանրապետության ու Հայաստանի քաղաքացիների։ Այդ զույգն իրենց  իշխանության առաջին օրվանից հայ ժողովրդին բաժանեց սպիտակների ու սևերի. ով չի ընդունում իրենց կրոնը՝ սև է, այդ սև մարդիկ հիմա մեծամասնություն են։ Այո, ավելի քան 90 տոկոս։ Այդ սև մարդիկ համախմբվում են, պարտավոր են թողնել անհամաձայնությունները, որոնք ունեցել են, դառնալով մի բռունցք կռվել հանուն իրենց ապագայի։ Հայաստանը պարտավոր է ունենալ լավ ապագա»։

Մանրամասները` տեսանյութում:


Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ. Ժան-Բատիստ Լեմուան

Փետրվարի 1-ից կգործի «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը

Շարային ստուգատես 1-ին զորամիավորումում

Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն է նշանակել

Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից. Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: