top of page

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները հանդես են գալիս հայտարարությամբ

  • Anews
  • Jan 29, 2023
  • 1 min read

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր` հունվարի 29-ին, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց են ունեցել:

Այս պահին ընթանում է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նշենք, որ Հայաստան այցից առաջ Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում:

 
 
 

コメント


bottom of page