top of page

Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները

  • Anews
  • Nov 19, 2022
  • 1 min read

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, կարեւորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ:

Արարատ Միրզոյանը եւ Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Բենինի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը։

Հայաստանի եւ Բենինի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձեւաչափում փոխգործակցության ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային բազմակողմ հարթակներում երկրների փոխգործակցությանը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ ՖՄԿ հարթակն այս ուղղությամբ ընձեռում է լայն հնարավորություններ:

Կողմերը  մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը եւ Օրելիեն Ագբենոնսին ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Բենինի Հանրապետության ԱԳ նախարարությունների միջեւ Քաղաքական եւ դիվանագիտական խորհրդակցությունների մեխանիզմի հիմնման մասին արձանագրություն։

 
 
 

Comentarios


bottom of page