Search

Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարարին


ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի Ալ-Դուլեյմիի հետ: Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է: Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առևտրաշրջանառության զգալի ծավալները: Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել՝ Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելու և գործարար կապերը ամրապնդելու համար: Նուրի Ալ-Դուլեյմին հատկապես կարևորել է Հայաստանի ճարտարապետական և շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջև զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ և միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի: Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը՝ մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, և մեր երկիրը պատրաստ է կիսվել էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձով: Զրուցակիցները կարևորել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

5-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգումներ

Պրոթեզավորման կարիք ունի ոչ ավելի քան 150 զինծառայող. Ավինյան

Ինչո՞ւ պիտի սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով. Ղուլյան

4-րդ զորամիավորումում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր․ Արմեն Աշոտյան

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: