top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով. Քերոբյան


Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով նաեւ այլ ցուցանիօշներ է հրապարակել աղյուսակի տեսքով:

«Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,-նշել է նա:

Ըստ ներկայացված տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8 տոկոսով:

Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով:

Շինարարության ծավալը ավելացել է 12.7 տոկոսով, առևտրի շրջանառությունունն աճել է 10.7 տոկոսով, մատուցված ծառայությունների ծավալը ավելացել է 26.9 տոկոսով:

2022 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 8.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.8 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 44 տոկոս աճ:

2022-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 36.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիս ամիսներին կազմել է 468.24:



0 comments

Comments


bottom of page