top of page

Հայաստանի սահմանների փոփոխության ցանկացած փորձի դեմ ենք լինելու. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիըր

  • Anews
  • Sep 18, 2022
  • 1 min read


Միացյալ Նահանգների անհապաղ արձագանքը բռնությունները դադարեցնելն ու հրադադար հաստատմանը հասնելն էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ։

«Մեր պատվիրակությունը շատ հստակ հայտարարել է, որ դա Ադրբեջանի կողմից է եղել։ Այս այցի ընթացքում էլ տեղեկանում ենք, որ 2020թ. հակամարտության դադարեցման համաձայնագրից որոշ մարտահրավերներ են բխում, որոնք նպաստում են ադրբեջանցիների կողմից բռնության դիմելուն: Կարծում եմ՝ իմ գործընկերները կպատասխանեն ձեր հարցին...»,- պատասխանեց Նենսի Փելոսին՝ խոսքը փոխանցելով կոնգրեսական Ջեքի Սփիըրին։

«Ներկայացուցիչների պալատն արդեն մեր՝ այստեղ գտնվողներիս համահեղինակությամբ բանաձեւ է ներկայացնել։ Մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները։ Հուսով ենք՝ այն կընդունվի շուտով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ դեմ եբք Հայաստանի սահմանների փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության»,- շեշտել է կոնգրեսականը։

 
 
 

Comentários


bottom of page