Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով


Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, Իրանի ԻսլամականՀանրապետության մայրաքաղաք Թեհրանում հանդես է եկել Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական համերգներով:

Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» լավագույն օպերային դահլիճում: Այն նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին հնչել են Կոմիտասի խմբերգերը, մեներգերը և դաշնամուրային մանրանվագները:

Հուլիսի 22-ին նույն համերգասրահում կայացել է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Մանսուրյանի խմբերգայինստեղծագործությունները: Երկու համերգներին ներկա է գտնվել Իրանի մտավորական խավը, միջազգային կազմակերպությունների, արվեստի, քաղաքականոլորտի և այլ ասպարեզների ներկայացուցիչներ: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում՝ լի ունկնդրի ջերմ ու հիացական արձագանքներով:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված համերգով հուլիսի 24-ին հանդես է եկելԱրարատ մարզամշակութային ակումբի համերգասրահում.այս համերգը նախատեսված էր Իրանում բնակվող հայերի համար: Երեկոյին, բացի Կոմիտասի ևՄանսուրյանի գործերից, հնչել են նաև Ռոբերտ Մլքեյանի կողմից կատարված ժողովրդական երգերի մշակումներից:

Նշենք, որ երգչախմբի հյուրախաղերը, որին մասնակցում էր նաև նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,  կազմակերպել էր Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Արտաշես Թումանյանի ղեկավարությամբ: Այցի շրջանակում երգչախմբի ղեկավարությունը և Տիգրան Մանսուրյանը հյուրընկալվել են նաև ԻԻՀ-ումՌուսաստանի Դաշնության դեսպանատանը, ազգությամբ հայ, արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանի կողմից:

Հավելենք, որ երգչախումբն առաջին անգամ էր Իրանում: Հաշվի առնելով բուռն արձագանքը և համերգների հաջողությունը՝ կոլեկտիվն արդեն բազմաթիվհրավերների առաջարկություններ ունի Իրանում: