Հայաստանի մշակող արդյունաբերությունը 2022 թվականին զգալի աճ է արձանագրել. էկոնոմիկայի նախարար

Հայաստանի մշակող արդյունաբերությունը 2022 թվականին զգալի աճ է արձանագրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողովի նիստում «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ ՀՆԱ կառուցվածքում այն կազմել է մոտ 12 տոկոս։
«2022 թվականին Հայաստանի մշակող արդյունաբերությունը զգալի աճ է արձանագրել։ Արտադրության ծավալն աճել է 13,5 տոկոսով՝ կազմելով 1,8 տրլն դրամ, մինչդեռ հանքարդյունաբերությունը որոշակի անկում է ապրել»,-հայտնեց Քերոբյանը։
Նրա պնդմամբ՝ այս ամենը գտնվում է կառավարության տրամաբանորեն գծված ծրագրերի շրջանակում։
«Կառավարության միջոցառումների ծրագրով նախանշվել է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ում։ Խոսքը 15 տոկոսի մասին է: Այժմ այն գտնվում է 12 տոկոսի սահմանում։ Կարծում եմ՝ նման էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին»,-եզրափակեց նախարարը:
Comments