top of page

Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նոր ռեկորդ է սահմանել. ՀՀ-ում ՌԴ-ի առևտրային ներկայացուցիչ

  • Nov 17, 2022
  • 1 min read

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելանում է, գրանցվել է շատ լավ դինամիկա, անցած ինն ամիսներին ցուցանիշը կազմել է 3,2 մլրդ դոլար, ինչն արդեն ավելին է, քան ամբողջ 2021 թվականին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 17-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Նա նշել է, որ անցած ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է 2,6 մլրդ դոլարի ռեկորդային ապրանքաշրջանառություն։ «Ընդ որում՝ կրկնակի ավելացել են թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը երկու կողմից էլ։ Ապրանքաշրջանառության կառուցվածքի փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշել է Դոնչենկոն։

 
 
 

Comments


bottom of page