top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՌԴ-ի առաջարկը. «Հայաստան» դաշինք


Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման Ռուսաստանի առաջարկն ընդունելի է։ Քննարկման ձեւաչափը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկա իրավիճակում ամենաօպտիմալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 28-ին ասել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի մոտեցումը հույս է ներշնչում։ Կա շանս, որ ապագայում հայկական կողմին կհաջողվի վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը։

«Իսկ ամերիկյան կողմի առաջարկը ենթադրում է, որ այդ հարցը ընդմիշտ փակվում է»,- նշել է Օհանյանը։

Այս տեսակետից ԱՄՆ-ի մոտեցումներն անընդունելի են «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի համար, քանի որ խաչ են քաշում Արցախի ճակատագրի վրա։

«Այն կհայտնվի Ադրբեջանի կազմում՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով»,- նախազգուշացրել է քաղաքական գործիչը։

Պաշտպանության նախկին նախարարը մտավախություն ունի, որ նման սցենարը պարզապես կհանգեցնի հայերի վերջնական տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից։

«Եթե Հայաստանը շարունակի ջուր լցնել Արեւմուտքի ջրաղացին, առաջ կգա գերտերությունների ճիրաններում հայտնվելու վտանգ։ Այդ դրությունը վտանգավոր է նաեւ նրանով, որ Արեւմուտքը, փոխարենը, Հայաստանին անվտանգության ոչ մի երաշխիք չի տա։ Չէ՞ որ ներկայիս դիտորդական առաքելությունը, որ եկել է Հայաստան, անվտանգության տեսակետից, ոչ մի խնդիր չի լուծում»,- նշել է Օհանյանը։

0 comments

Comments


bottom of page