Հայաստանի գործող իշխանությունները դասական նեոբոլշեւիկներ են․ Էդուարդ Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում Հայաստանից զորակոչ արդեն 1,5 տարի չի իրականացվում։ Եվ սա՝ թուրքերի պահանջով։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ոչ մի հայ չի վեր կացել ու չի պահանջել, որ իր զավակին Ղարաբաղ ուղարկեն ծառայելու։ Եվ դա այն դեպքում, որ Ղարաբաղում ապրող հայերը նույնպես պաշտպանության կարիք ունեն։ «Մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը։ Ուրեմն ինչպե՞ս պետք է դա անենք: ԼՂՀ իշխանությունները Ղարաբաղի մնացած մասը դրել են Ռուսաստանի վզին»,- ընդգծեց Շարմազանովը։ Հայաստանի գործող իշխանությունները, ինչպես նշեց ՀՀԿ մամուլի քարտուղարը, չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը եւ ազգային գաղափարի, մշակույթի առաջընթացը։ «Նրանք դասական նեոբոլշեւիկներ են»,- ասաց ընդդիմադիրը։
Comments