Search

Հայաստանի բուհերը պետք է անցնեն ուսուցման խառը համակարգի. Սերոբ Խաչատրյան


Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համավարակի հաղթահարումից հետո Հայաստանի բուհերը պետք է անցնեն ուսուցման խառը համակարգի։ Օրինակ՝ այսպիսի մոդել կարելի է ներդնել։ 1-ին կուրսեցիները 4 օր գնում են բուհ, 1 օր սովորում են հեռավար։ 2-րդ, 3-րդ կուրսեցիները 3 օր գնում են բուհ, 2 օր սովորում են հեռավար։ 4-րդ կուրսեցիները 2 օր գնում են բուհ, 3 օր սովորում են հեռավար։ Մագիստրատուրայում 1 օր գնալն էլ բավարար կլինի։ Հայաստանի համար սա կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։

     1. Խցանումների նվազում, տրանսպորտի բեռնաթափում։

     2. Ուսանողները և դասախոսները գումար և ժամանակ են խնայում՝ տրանսպորտի ու ճանապարհի վրա քիչ ծախսելով։ Հատկապես մարզերից եկող ուսանողները էական գումար ու ժամանակ են խնայում։

     3. Հեռավար դասերի ժամանակ դասախոսները կարողանում են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում համալսարանները կարող են ավելի քիչ գումարներ ծախսել լսարանները թանկարժեք սմարթ գրատախտակներով ու այլ տեխնոլոգիաներով հագեցնելու վրա։

     4. Բարձրանում է դասախոսների և ուսանողների թվային գրագիտության մակարդակը։

     5. Վերանում է 2-րդ հերթը, լսարանների պակասի հարցը լուծվում է։ Մարզերի ուսանողները օրվա վերջին ավտոբուսին հասնելու խնդիր չեն ունենում։

     6. Ազատված լսարանները դառնում են ստեղծագործարաններ, որտեղ ուսանողները կարողանում են խմբային նախագծերի վրա աշխատել։

     7. Բուհերը խնայողություններ են անում կոմունալ ծախսերի վրա»։


Շուտով կհամոզվեք, որ մեր երկրի համար 2 կարևոր պաշտոնյան գործակալ է. Մինասյան

Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին

Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը» չէ. Վազգեն Մանուկյան

Աշխարհում միգրանտների թիվը կորոնավիրուսի համավարակի պատճառով կրճատվել է 2 միլիոնով

Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում. Ստեփան Դանիելյան

Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ

Facebook-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի էջերը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: