top of page

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը

  • Anews
  • Dec 15, 2022
  • 1 min read

Արթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։ ԱՆ-ից հայտնում են, որ այսօր՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն։ Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Արթուր Ստեփանյանի մասնագիտական երկարամյա փորձի ներդրմամբ Ազգային արխիվի հետագա զարգացումն ու կայացումը կթևակոխի նոր փուլ։ Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ․ զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։ Շնորհավորում ենք պարոն Ստեփանյանին և մաղթում ուժ ու եռանդ՝ շարունակելու իրեն վստահված կարևորագույն կառույցներից մեկի զարգացման գործը։ Կոչ է արվել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, սանձարձակ գործողությունները կասեցնելու և Արցախը ապաշրջափակելու համար։ Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը։

 
 
 

Comments


bottom of page