Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն ավելացել է 2 անգամ. Վահան Քերոբյան
- Nov 3, 2022
- 1 min read

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն ընթացիկ տարվա 8 ամիսներին կազմել է 1,1 մլրդ դոլար՝ ավելանալով 2 անգամ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 3-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 2022թ. 8 ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է մոտ 2,778 մլրդ դոլար՝ 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատ ավելանալով 74,1 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, ներմուծումը ԵԱՏՄ երկրներից կազմել է 1,67 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելանալով 58,7 տոկոսով։







Comments