Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի առաջին փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց, պայքարի հաջորդ փուլը նոր է սկսել՝ բանակցություններ Արցախի կարգավիճակի, անվտանգության, արցախցու ապագայի, Արցախի վերականգնման։
Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են, առկա են նոր ռիսկեր։
Այս իշխանությունն այս տարիներին արել է իր առավելագույնը, արդյունքը՝ ողբերգություն։
Եթե այս իշխանությունը պայքարի երկրորդ փուլում էլ շարունակի մնալ ղեկին, ապա վերջնականապես կտապալվենք և կփակենք հայոց պատմության վերջին էջը»
Comments