Հայաստանին հատկացվող օգնության ձևաչափի հարցը լրացուցիչ կքննարկվի. Մարիա Զախարովա
- merikhachatryan202
- Oct 31, 2020
- 1 min read
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Россия 24-ին տված հարցազրույցում:

Զախարովան հայտնել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան Երևանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կկատարի այն դեպքում, եթե ռազմական սպառնալիք լինի հենց Հայաստանի տարածքին: Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափին, ապա ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ հարցը լրացուցիչ կքննարկվի:
Comments