Search

Հայաստանը շարունակում է Չինաստանից դիմակներ ստանալ. Ալինա Նիկողոսյան


ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը շարունակում է Չինաստանից դիմակներ ստանալ նույնիսկ այս դժվարին ժամանակահատվածում։  Նա ընդգծեց, որ նախարար Արսեն Թորոսյանը միշտ բարձր է գնահատել Չինաստանի գործընկերներին։ Հայաստանը Չինաստանի հետ միշտ ունեցել է և շարունակում է բարեկամական հարաբերություններ ունենալ։  Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Չինաստանում աճել են բժշկական դիմակների գները։ Եթե նախկինում մատակարարները Չինաստանից դրանց մի հատը ձեռք էին բերում 1-2 ցենտով, ապա այսօր հատը 85 դրամ է։  Նիկողասյանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, նախարարը չէր ցանկանում սրանով վիրավորել չինացի գործընկերներին։  Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները:


Նյութի աղբյուր՝ auroranews.am


Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր. Սեմյոն Պեգով

Փաստորեն 2,5 տարում աթոռն այնքան սիրեց, որ քաղաքացիների պահանջը հաշվի չի առնում. Գեղամ Մանուկյան

Մեր ժողովուրդը շատ է տուժել, մի՛ խաբեք մեր ժողովրդին

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք. մահացել է 44 մարդ

Մենք այդպես էլ մնացինք կենացային հայրենասիրության պաթոսի ճիրաններում. Գայանե Աբրահամյան

Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. Վահրամ Միրաքյան

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia