Հայաստանը ձմեռային տուրիզմի վարկանիշում ԱՊՀ երկրների թոփ հնգյակում է

ՏուրՍտատը ներկայացրել է զբոսաշրջիկների շրջանում ձմեռային տուրիզմի եւ հանգստի համար ամենահայտնի եւ ամենագրավիչ ԱՊՀ երկրների վարկանիշը։
Այն կազմվել է հաշվի առնելով ԱՊՀ երկրներում տուրիզմի եւ հանգստի համար ենթակառուցվածքների զարգացումը եւ զբոսաշրջիկների շրջանում տարածվածությունը։
ՏուրՍտատի տվյալներով՝ ձմեռային հանգստի համար ԱՊՀ երկրների առաջին հնգյակում ընդգրկվել են Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Հայաստանը։
Հայաստանում ձմռանը զբոսաշրջիկներին գրավում են մայրաքաղաք Երեւանը և լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը։
Ղազախստանում զբոսաշրջիկները ձգտում են դեպի մայրաքաղաք Աստանա եւ Ալմաթի քաղաք, Ալմաթիի լեռներում գտնվող Շիմբուլակ հանգստավայր, ինչպես նաեւ Բուրաբայ հանգստավայր:
Ուզբեկստանում զբոսաշրջիկները այցելում են մայրաքաղաք Տաշքենդ եւ Մետաքսի ճանապարհի քաղաքներ Բուխարա եւ Սամարղանդ, ինչպես նաև Չիմգան լեռնադահուկային հանգստավայր:
Ղրղզստանում ձմռանը զբոսաշրջիկներին գրավում են մայրաքաղաք Բիշքեկը եւ Կարակոլ լեռնադահուկային հանգստավայրը, ինչպես նաեւ Իսիկ Կուլ լիճը։
Comments