top of page

Հայաստանը «Եվրատեսիլին» հանդես կգա 15-րդ համարի ներքո

  • Anews
  • Dec 6, 2022
  • 1 min read

Հանրապետության հրապարակում կայացավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։ Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2007 թվականից: Այս տարիների ընթացքում հաղթող են ճանաչվել Վլադիմիր Արզումանյանը՝ 2010-ին եւ Մալենան՝ անցյալ տարի: Հայաստանը երբեւէ դուրս չի մնացել տասնյակից: Այս տարի Հայաստանը ներկայացնում է Նարեն: 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցներն անցան կարմիր գորգի վրայով եւ մուտք գործեցին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը: Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Նարեն ասաց, որ հավուր պատշաճի կներկայացնի Հայաստանը օտարերկրացի հյուրերին:










 
 
 

Comments


bottom of page