top of page

Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները, ապահովել արժանապատիվ ապագա․ Արցախի ԱԳՆ

  • Anews
  • Sep 21, 2022
  • 1 min read

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ: «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ ողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այսօր՝ առավել, քան երբեք, մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։ Այսօր՝ առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։ Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա։ Կեցցե՛ Մայր Հայաստանը, Կեցցե Արցախը, Փա՛ռք մեր ժողովրդին»,-նշել է նա:

 
 
 

Comments


bottom of page