Search

Համաշխարհային տնտեսության ռիսկերն ահագնանում են, իսկ կառավարությունը բուկլետ է բաժանում


«Մինչ իշխանությունները, վարչա­պետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հա­յաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները: Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների. Մասնավորապես՝ նավթի գները: Գահավիժում է ռուսա­կան ռուբլին աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացինե­րին:

Շաբաթը մեկնարկեց նավթի շու­կայի փլուզմամբ. Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի բորսայում սակարկություն­ների ընթացքում ընկավ 426 տոկո­սով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 3174 դոլարի: Wtl մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկավ 48.9 տոկոսով՝ տատանվելով 27-28 դոլարի շրջակայքում:

Գնանշումները փլուզվեցին այն տեղեկությունների ֆոնին, երբ հայտ­նի դարձավ, որ «ՕՊԷՔ+»-ի մասնակից­ները չեն կարողացել համաձայնու­թյան գալ նավթի արդյունահանումը նվազեցնելու շուրջ: Դա խուճապ է առաջացրել շուկայում. ինչի հետևանքով, որոշ գնահատումներով, առաջիկայում նավթի գները կարող են իջնել բարելի դիմաց ընդհուպ մինչև 15-20 դոլարի:

Նավթի շուկայի փլուզումը հան­գեցրեց ռուսական ռուբլու հերթա­կան գահավիժման: Չնայած այն ավելի վաղ էր սկսել արժեզրկվել, այ­նուհանդերձ վերջին իրադարձու­թյունների ֆոնին արագորեն կորցրեց քաշը:

Ռուբլու գինը կտրուկ ընկավ նաև Հայաստանի ֆինանսական շուկա­յում: Այժմ այն տատանվում է 6.6-6.9 դրամի սահմաններում: Մինչդեռ ան­ցած շաբաթվա վերջին գերազան­ցում էր նույնիսկ 7.2 դրամը: Չհաշ­ված, որ տարեսկզբին շատ ավելի բարձր էր և հասնում էր մինչև անգամ 7.9-8 դրամի: Դժվար չէ նկատել այն հսկայական տարբերությունը, որն արձանագրել է ռուբլու փոխարժեքը տարեսկզբից մինչև այժմ:

Այն, որ ռուսական արժույթի ար­ժեզրկումից Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուր֊հազարավոր քաղա­քացիներ կորուստներ են ունենում, նորություն չէ: Նախկինում նման իրա­վիճակների բազմիցս հանդիպել ենք: Այսօր էլ բան չի փոխվել: «Հեղափո­խությունից» հետո էլ մեր շատ ու շատ հայրենակիցներ իրենց ապրուս­տը վաստակում են Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի միջոցով: Նրանց և նրանց ընտանիքների եկա­մուտները ձևավորվում են հիմնակա­նում ռուսական ռուբլով: Ռուբլու ար­ժեզրկման հետևանքով նրանք գու­մարներ են կորցնելու և ոչ պակաս փոքր գումարներ: Սա նաև սոցիալա­կան լարվածության ռիսկեր է պարու­նակում:

Բայց խնդիրը միայն դա չէ: Նավթի գների փլուզումը կարող է հերթական ծանր հարվածը լինել Ռուսաստանի տնտեսության համար: Եթե այս իրա­վիճակը երկար պահպանվի՝ դրա հետևանքները զգալու են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև տնտեսությունը: Լինելով մեր երկրի հիմնական առևտրատնտեսական գործընկերը՝ Ռուսաստանի տնտեսու­թյան վատթարացումն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Դա սո­վորաբար արտահայտվում է մի քանի ուղղություններով:

Նվազելու են ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները: Որքան էլ Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի տրանսֆերտային շու­կայում վերջին տարիներին կրճատ­վել է. այնուհանդերձ այն այսօր էլ շա­րունակում է ամենամեծ տեսակարար կշիռը կազմել: Տարեկան այդ երկրից

Հայաստան է գալիս ավելի քան 1 մլրդ դոլարին համարժեք գումար: Նավթի գների անկումը, ռուբլու ար­ժեզրկումը, Ռուսաստանում տնտե­սական իրավիճակի վատացումը և մեր հայրենակիցների եկամուտների նվազումը հանգեցնելու է տրանսֆերտների կրճատման:

Տնտեսության մեջ դա արտահայտ­վելու է, առաջին հերթին արտահան­ման կրճատման տեսքով: Մեր ար­տահանման գրեթե 27-28 տոկոսը մտնում է ռուսական շուկա: Ռուբլու արժեզրկումը նվազեցնում է հայկա­կան ապրանքների մրցունակությու­նը: Կրճատվելու է նաև ռուսական շու­կայի սպառողական պահանջարկը: Ներդրումների մասին չենք խոսում, որովհետև Հայաստանի տնտեսու­թյան մեջ ռուսական ներդրումներն իշխանափոխությունից հետո առանց այն էլ երևելի ակտիվություն չէին ցու­ցաբերում: Չնայած, եթե այս իրավի­ճակը երկար պահպանվի, ապա գու­ցե և դրանք էլ դադարեն»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png