Search

Հաղթանակի փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

2020 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում:

Նույն օրը՝ ժամը 03:00-ին, ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲ ընկերությունից այն մասին, որ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ հայր և որդի, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում, գլխի գագաթային շրջանի պատռվածք, իսկ մյուսի մոտ՝ աջ ազդրի հրազենային վիրավորում, ազդոսկրի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք` բեկորների տեղաշարժումով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու կասկածանքով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: