Search

Հակոբ Արշակյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսին


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Հանդիպմանը նախարարը կարևորեց բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։

Դեսպան Նիկո Սխերմերսին նշեց, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։

Նախարար Արշակյանը դեսպանին ներկայացրեց հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարևորեց նաև կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ- մասնավոր հատված համագործակցության ֆորմատով:

«Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի և Երևանի միջև, ինչպես նաև Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների և հնարավոր ներդրողների հետ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին:

Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն հայտնեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդերլանդական համագործակցության խորացման ուղղությամբ:

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: