Search

Հակոբ Արշակյանը կոչ արեց քաղաքացիներին օգտվել առցանց ծառայություններից


ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից: Այս մասին Արշակյանն ասաց մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ օգտվել առցանց ծառայություններից: Հասկանալի է, որ բնակչության շատ շերտերին հասանելի չէ դա: Ուղղակի մեր երիտասարդներին կխնդրեմ, որպեսզի մեկ անգամ ժամանակ ծախսեն մի փոքր, փորձեն սովորեցնեն մեր տարիքով ավելի մեծ քաղաքացիներին»,- ասաց Արշակյանը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ սոցիալական վճարներն ու կենսաթոշակները, բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է բնակարաններում հասցնել քաղաքացիներին, հրահանգվել է, որպեսի կազմակերպվի այդ գործընթացը:


Նյութի աղբյուր՝ Արմենպրես

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia