top of page

Հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը

  • Anews
  • Sep 6, 2022
  • 1 min read


ree

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:

 
 
 

Comments


bottom of page