Հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է
- Anews
- Nov 28, 2022
- 1 min read

Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։ «Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Commentaires