top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հակառակորդը «Սմերչ»-ից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը. ՊԲ


Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները` տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն: «Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- տեղեկացրել է ՊԲ-ն:


0 comments

Comments


bottom of page