top of page

Հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է. Թաթոյան

  • Dec 25, 2022
  • 1 min read

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին:«Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը:Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է»,- գրել է նա։Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` պահանջով, որ բացվի Արցախի «կյանքի ճանապարհը»:


 
 
 

Comments


bottom of page